26 | 11 | 2014
Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենք 07,12,2011

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքի (այսուհետև` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «իրավաբանական անձանց,» բառերից հետո լրացնել «ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի,» բառերով:

 

Հոդված 2.

Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:

 

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» կետերով`

 

«գ) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3.0 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների)`

 

Սահմանափակման կիրառման ամսաթիվը
(սկսած)

Սահմանափակման մեծությունը
(հազար դրամ)

01. 01. 2012 թ.

300

 

դ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ընդունվող վճարումների)`

 

Սահմանափակման կիրառման ամսաթիվը 
(սկսած)

Սահմանափակման մեծությունը 
(միլիոն դրամ)

01. 01. 2012 թ.

3»:

 

Հոդված 6.

Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները

 

1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝

ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝

 

Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած)

Սահմանափակման մեծությունը (հազար դրամ)

 01.07.2003թ.

500

01.01.2004թ.

300

01.01.2005թ.

300

 

բ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝

 

Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած)

Սահմանափակման մեծությունը (մլն դրամ)

 01.07.2003թ.

5

01.01.2004թ.

3

01.01.2005թ.

3

 

գ) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3.0 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների)`

 

Սահմանափակման կիրառման ամսաթիվը
(սկսած)

Սահմանափակման մեծությունը
(հազար դրամ)

01. 01. 2012 թ.

300

 

դ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ընդունվող վճարումների)`

 

Սահմանափակման կիրառման ամսաթիվը 
(սկսած)

Սահմանափակման մեծությունը 
(միլիոն դրամ)

01. 01. 2012 թ.

3

 

2. Սույն հոդվածում նշված սահմանափակումների կիրառման իմաստով կանխիկ դրամով վճարում են համարվում գնման դիմաց կատարված բոլոր վճարումները, ներառյալ՝ կանխավճարները, առհաշիվ տրված կանխիկ դրամի հաշվին կատարվող վճարումները:

3. Սույն հոդվածում նշված սահմանափակումները չեն տարածվում աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների և այլ համանման վճարումների, գործուղման և դաշտային բավարարման նպատակով կատարվող վճարումների, ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն կազմակերպությանը մատուցված ծառայությունների և կազմակերպության համար կատարված աշխատանքների դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարումների, գյուղատնտեսական մթերքներ մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսություն վարող քաղաքացիների հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական մթերքների դիմաց վճարումների, կառավարության կողմից սահմանված չափաքանակներով պետական հատուկ նշանակության ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց վճարումների, ինչպես նաև կառավարության սահմանած դեպքերում անհետաձգելի վճարումներ կատարելու անհրաժեշտության առկայության դեպքում կատարվող վճարումների վրա:

(6-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-195-Ն, լրաց. 07.12.11 ՀՕ-329-Ն)

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը «ղեկավարի» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով.

2) տեքստում «գործադիր մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատերը)» բառերով, իսկ «համապատասխան մարմնի» բառերից հետո` «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով:

 

Հոդված 9.

Կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ) պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում

(Վերնագիրը լրաց. 07.12.11 ՀՕ-329-Ն)

 

Կազմակերպության դրամարկղում (դրամարկղներում) պահվող արժեքների պահպանման, ինչպես նաև փոխադրման անվտանգության ապահովության պատասխանատվությունը կրում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը), եթե կազմակերպության կառավարման համապատասխան մարմնի (անհատ ձեռնարկատիրոջ) որոշմամբ այդ պատասխանատվությունը չի դրված այլ անձի վրա:

(9-րդ հոդվածը լրաց. 07.12.11 ՀՕ-329-Ն)

 

 Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «ղեկավարի» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով:

 

Հոդված 10.

Գանձապահի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում

 2. Գանձապահին արգելվում է իր պարտականությունների կատարումը փոխանցել ուրիշ անձանց՝ առանց կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ) հրամանի (որոշման):

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 «1. Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:»:

 

Հոդված 12.

Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելը

 

1. Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքը ենթակա է վճարման պետական բյուջե՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

(12-րդ հոդվածը խմբ. 07.12.11 ՀՕ-329-Ն)

 

 Հոդված 6. Օրենքի 14.1-ին հոդվածի 2-րդ մասը «Կազմակերպության լուծարման» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման)» բառերով:

   

Հոդված 14.1.  

Տուգանքների հաշվառումը

 2. Սույն օրենքով սահմանված տուգանքների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև տուգանքների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման) դեպքում տուգանքների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Սույն օրենքի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-րդ օրը:

 

govazd

govazd

govazd